Product was successfully added to your shopping cart.
Ամանորյա հեքիաթ

Ամանորյա հեքիաթ

185000 AMD

(առկա է)

Ամանորյա հեքիաթ

Համառոտ տեղեկություն

Ամանորը հայերի ամենասիրված տոներից մեկն է:
Ամանորյա տոնի առթիվ բոլորը շտապում են խանութներ գնելու տոնական սեղանի համար ամեն անհրաժեշտ բան:
Հայաստանում Ամանորի նախօրեին և Սուրբ Ծննդյանը հաջորդող օրերին սովորական է այցելել միմյանց խորհրդանշական նվերներով:
Ցանկանում ե՞ք անցկացնել Ամանորը հարուստ տոնական սեղանի շուրջ, մասնակցել հրաշալի տոնակատարություններին եւ զվարճանքի ծրագրերին, պարզեք, թե ինչ է իրական հայկական տոնը, այցելեք պատմական եւ մշակութային վայրեր, քայլեք քաղաքի զարդարված փողոցներով եւ զգաք տոնական մթնոլորտ, ուրեմն շտապեք միանալ մեզ:
Իսկ Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրում կատարված այցը հնարավորություն կտա  նաեւ համատեղելու տոնը լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, ձմռան եւ շատ այլ ձմեռային զվարճանքի հետ:
Եկեք անցկացնենք 2018 թվականի Ամանորը միասին:

Հասանելիություն՝ առկա է

185000 AMD

* Պարտադիր դաշտեր

185000 AMD

Մանրամասները

Օր 1

30/12

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո:

Օր 2

31/12

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան - Էջմիածին - Զվարթնոց - Շրջայց Երևան քաղաքում

Ուղևորություն Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածին:

Էքսկուրսիայի ընթացքում կծանոթանանք քրիստոնեության ընդունման պատմությանը, ինչպես նաև կայցելենք Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե, Էջմիածին տաճարները և շատ ավելին:

 Էջմիածին կամ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի նախկին անունը Վաղարշապատ է։ Էջմիածինը գտնվում է Արմավիրի մարզում, որի ամենամեծ քաղաքն է: Էջմիածնի 5 եկեղեցիներն են՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Մարիամ Աստվածածին։ Էջմիածնին կից գտնվում էջմիածնի գանձարան-թանգարանը: Թանգարանում պահված է հնագույն ձեռագրեր և  քրիստոնեական մասունքներ. Զինվոր Լոնգինի նիզակը, Լուսավորչի աջը, Հովհաննես Մկրտիչի աջը և հրաշքով պահպանված Նոյի տապանի մնացորդները:

Ճանապարհին մենք կայցելենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ներառված ‹‹Զվարթնոց›› տաճար. Զվարթնոցը վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է,  որից մնացել են ավերակներ, որոնց ամեն բեկորի և գեղաքանդակ քարի շղարշի տակ կարելի է զգալ հայկական ոգին:

Շրջայցի ընթացքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը` 

Կասկադ, Օպերա, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, ‹‹Սասունցի Դավիթ›› կայարան:

Հաղթանակի այգին կամ, ինչպես բնորոշ է Երևանցիներին ասել` Մոնումենտը քաղաքացիների հանգստյան ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից բացվում է ողջ քաղաքի հիանալի տեսարանը: 

Կասկադ. Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Ամենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը: Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

Երեկոյից սկսած Ձեզ սպասվում է աննկարագրելի գեղեցիկ ամանորյա գալա-ընթրիք զվարճալի շոու ծրագրով, երգերով և պարերով, որոնք կուղեկցվեն Ձեր բարձր տրամադրությամբ և ջերմագին ապրումներով:

Օր 3

01/01

Նախաճաշ հյուրանոցում:

Ազատ օր:

Օր 4

02/01

Նախաճաշ հյուրանոցում :

Երևան - Սևանա լիճ - Սևանավանք - Ծաղկաձոր - Երևան

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում:

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում: Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:

Իսկ դուք գիտեք, որ

Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, որը նրան դարձնում է աշխարհի երկրորդ բաձրալեռ լիճը Տիտիկակա լճից հետո:

 Այց Սևանավանք (IX դար):

Ուղևորություն առողջարանային քաղաք ՝ Ծաղկաձոր, որը հայտնի է իր լեռնադահուկային հանգստյան գոտիով: Ձմեռային սպորտի սիրահարներն այստեղ կանցկացնեն անմոռանալի ժամանակ՝ համատեղելով հանգիստը և զվարճանքը Ծաղկաձորի բյուրեղյա օդի և լեռնային բնության գրկում:

Ազատ ժամանակ Ծաղկաձորում: 

Դուք հնարավորություն ունեք էքսկուրսիաները համադրել ակտիվ ժամանցին՝ օգտվելով դահուկավազքի, սնուբորդի, ճոպանուղու և շատ այլ ձմեռային ծառայություններից:

Օր 5

03/01

Երևան -  Գառնի - Գեղարդ - Երևան

Արարատի տաճարը, որը ժողովրդի մեջ ավելի տարածված է որպես «Չարենցի կամար» գտնվում  էդեպի Գառնի տանող ճանապարհին և նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Կամարի արտաքին ուրվագծի երկայնքով, փորագրված են մեծ բանաստեղծի անաստեղծության խոսքերը «...Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում։»:

Գառնին մ. թ. ա. II դարի ամրոց-համալիր է` մ. թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին: Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն:  59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: 

Տեղական գյուղը հայտնի է իր համեղ լավաշով , որի պատրաստումը մենք անպայման դիտելու և, իհարկե, պատրաստումից հետո համտեսելու ենք:

Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից  հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք: Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում:

Հենց մուտքի մոտ տեղացի տատիկները վաճառում են քաղցրավենիք, չրեղեն և տեղական գաթա:

Ճաշ՝ հայկական ավանդական խաշի համտես:

Օր 6

04/01

Նախաճաշ հյուրանոցում:

Ազատ օր:

Լրացուցիչ էքսկուրսիա` ըստ ցանկության:

Օր 7

05/01

Նախաճաշ հյուրանոցում:

Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան:

 

Գինը ներառում է`

  • Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Տեղավորում ընտրված կատեգորիայի հյուրանոցներում
  • Նախաճաշ հյուրանոցում
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր 
  • Ճաշ (հայկական խաշ)

 

Գինը չի ներառում`

  • Ավիաթռիչք
  • Ճոպանուղի Ծաղկաձորում
  • Ճաշ և ընթրիք
  • Գալա-ընթրիք 

 

***Ուշադրություն

 Խմբում զբոսաշրջիկների նվազագույն քանակը` 2

***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի  հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր, նվզ. 7 օր
Ժամանման օրեր Ոչ

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality